Մեր մասին
«ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2001թ-ին: Ընկերությունը զբաղվում է ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ: «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-ի արտադրատեսականին բազմազան է, սկսած բարձրորակ ալյուրից, սպիտակաձավարից, մանրաձավարից, եգիպտացորենից, ցորենից մինչև շքեղ և համեղ ռահատ լոխում, վաֆլի, շոկոլադապատ թխվածքաբլիթ, կարամել, քաղցրանուշ, գետնանուշ ձողիկներ, մարմելադ, սուֆլե և այլն: «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-ը Հայաստանում հրուշակեղենի և ալյուրի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից է: «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-ը արտադրատեսականին առանձնանում է իր բարձր որակով, համային հատկություններով և մատչելի գներով: «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-ը Հայաստանի խոշոր հարկատուներից է:
